Մարտի 1-ի գործով Քոչարյանն ու մյուսներն այսօր իրենց կամքով եկել են դատարան

Մարտի 1-ի գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր իրենց կամքով ներկայացել են դատական հերթական նիստին։

Նախորդ՝ նոյեմբերի 15-ի նիստին, նրանք դատարան չէին եկել, դատարանն էլ որոշել էր այսօրվա նիստին նրանց հարկադրաբար ներկայացնել Հակակոռուպցիոն դատարան։

Այս պահին քննարկվում է դատավորին բացարկ հայտնելու հարցը, Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դատավոր Սարգիս Պետրոսյանին խնղրեց պարզաբանել, թե եղե՞լ է իշխող ուժի թիմակից, ունի՞ առնչություն այս վարույթով տուժողի ներկայացուցիչ Սարգիս Քլոյանի հետ, նրա դուստրն այժմ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է:

Դատարանն Անուշ Քլոյանին չի ճանաչում: Վարդևանյանը հարցրեց Անուշ Քոլոյանին, թե ինչպե՞ս է դարձել ՔՊ և «Իմ քայլը» դաշինքի անդամ։

«Քաղաքական թիմի կողմից, թե ում, չեմ հիշում, ստացել եմ առաջարկ ու ընդգրկվել կուսակցության ցուցակում, ինչից կարճ ժամանակ անց դուրս եմ եկել ցուցակից», — պատասխանեց Քոլոյանը՝ չպարզաբանելով, թե ինչու է դուրս եկել ցուցակից։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031