Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կայա Կալասին՝ ԵՄ գլխավոր դիվանագետի պաշտոնը ստանձնելու առիթով

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում Կայա Կալասին շնորհավորել է ԵՄ-ում բարձր պաշտոններ ստանձնելու կապակցությամբ:

«Անկեղծ շնորհավորանքներս Կայա Կալասին՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի, նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում հաստատվելու առիթով:

Ակնկալում եմ Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ուղղված համատեղ աշխատանք և ընդլայնված համագործակցություն»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930