Մանչեսթեր Սիթիի նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Վրաստանի նախագահ

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին կարող է դառնալ Վրաստանի նոր նախագահը:

Կավելաշվիլիի թեկնածությունն առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը մեծամասնություն է ներկայացնում խորհրդարանում, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Ընդ որում, Կավելաշվիլին ֆավորիտ է համարվում: Բանն այն է, որ պատմության մեջ առաջին անգամ Վրաստանում նախագահին կընտրի ոչ թե ժողովուրդը, այլ 300 հոգանոց կոլեգիան, իսկ Կավելաշվիլին առաջադրվել է իշխող ուժի կողմից:

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին։

Հարկ է նշել, որ Կավելաշվիլին հանդես է եկել նաև Թբիլիսիի «Դինամոյում», որի հետ բազմիցս դարձել է Վրաստանի չեմպիոն։ Ֆուտբոլային կարիերայի ավարտին Միխայիլը խաղացել է Շվեյցարիայի առաջնությունում՝ «Գրասհոպերի» և «Բազելի կազմում»։ Նա «Վրացական երազանք» կուսակցությանն անդամագրվել է 2016 թվականին:

Վրաստանի հավաքականի կազմում նախկին ֆուտբոլիստն անցկացրած 46 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։

Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքապետը «Միլանի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն է։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031