Skip to main content

Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի հաստատումը. ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել Լիբանանում հաստատված հրադադարը:

«Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև վերջերս ձեռք բերված հրադադարի համաձայնությունը և հույս է հայտնում, որ այս հրադադարը առանցքային քայլ կլինի հումանիտար խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադար է հաստատվել: Տեղեկություններ են ստացվում, որ Լիբանանի հարավային շրջաններից տեղահանված քաղաքացիները վերադառնում են իրենց տներ, թեև լիովին վստահ չեն՝ արդյոք հրադադարի ռեժիմը չի խախտվի:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930