Բացահայտենք Ամանորին Հայաստանի մարզերում թաքնված գեղեցկությունը. Զբոսաշրջության կոմիտե

Զբոսաշրջության կոմիտեի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել է Հայաստանի քաղաքացիների համար հորդոր՝ ամանորյա հանգիստը կազմակերպել հայաստանյան մարզերում։

«Առջևում Ամանորն է, որը նոր հնարավորություն է՝ բացահայտելու Հայաստանի մարզերում թաքնված գեղեցկությունը։

Հայաստանի մարզերում գտնվող տարբերվող և յուրօրինակ հյուրատները իրենց ջերմ հյուրընկալությամբ կդարձնեն տոներն անմոռանալի։

Անցկացնելով Ամանորը մարզերում՝ հնարավորություն կունենաք վայելելու հեքիաթային ձնառատ օրերը՝ տաք հյուրատան ջերմ մթնոլորտում։

2025 թվականը հնարավորություն կտա ձեզ նորից սիրահարվելու Հայաստանին»,- ասվում է տեքստում:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930