Արժե, որ հայկական լրատվադաշտի մեր գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին և գործեն համադրված, միասնական․ Մանուկյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ կոչ է ուղղել լրատվամիջոցներին այն հարցի շուրջ, ինչի մասին խոսում և ահազանգում էի օրերս Ազգային ժողովի դահլիճում: Այն անգամ Սուրեն Պապիկյանի հետ թեժ զրույցի պատճառ դարձավ, բայց զգուշացումս հենց սա էր։

Խոսքը վերաբերում է հայկական մամուլում տարբեր երկրներից զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ, ոչ պաշտոնական լուրերի շատ արագ տարածվելուն:

Արժե, որ հայկական լրատվադաշտի մեր գործընկերները ունկնդիր լինեն Պաշտպանության նախարարությանը և գործեն համադրված, միասնական, որովհետև դա վերաբերում է մեր երկրի ազգային անվտանգությանը և պետական շահին:

Այնուհանդերձ, մեկ հայտարարությունը շատ քիչ է լինելու հարցը կարգավորելու համար: Առ այդ, կան մի քանի գործողություններ, որ պետք է իրականացնել.

Պաշտպանության նախարարությունը շատ համադրված և ակտիվ համագործակցի լրատվամիջոցների հետ, ինչը վերջին շրջանում բավականին հաջող իրականացնում է:

Տարատեսակ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների հետ պայմանագրեր կնքելիլս առավել նախանձախնդիր լինել, որպեսզի բացառվի որևէ տեղեկության արտահոսքը:

Ցավոք, այս հարցը դարձել է նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք: Երկրի տեղեկատվական անվտանգության համար նաև պատասխանատու, ՀՀ բյուջեից միլիարդավոր դրամներով սնվող «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը շատ ավելի զբաղված է ներքաղաքական հարցերով, ֆեյքային գործունեությամբ, քան երկրի տեղեկատվական անվտանգության հարցերով»:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930