Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահ է, որ Կիլիան Մբապեն շուտով կսկսի աչքի ընկնել արդյունավետությամբ։

«Բոլոր հարձակվողների հետ անհաջող շրջաններ պատահում են: Ես տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզվելիս: Վաղ թե ուշ այս շարքը կավարտվի. Դա ժամանակի հարց է։

Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում։ Ընդահակառակը՝ նա կարող է ինձ սովորեցնել դա:

Արդյո՞ք Կիլիանը պետք է աշխատի պաշտպանությունում: Չեմ կարծում»,- մեջբերում է մասնագետին Marca-ն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930