Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի մասում  սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»–ից:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին սպասվում են տեղումներ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30