Կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս»-ի թռչնամսի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։

Ստուգումների արդյունքում պարզվել է հետևյալը.

Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Սա մարդու առողջությանը սպառնացող ռիսկ է:

Ինչո՞ւ է կասեցվել արտադրությունը

Բացի վտանգավոր մթերքի արտադրությունից, արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարահիգիենիկ խախտումներ՝

սանհանգույցների և լվացարանների բացակայություն,

հատակների, պատերի, դռների ոչ համապատասխան մակերեսներ (անջրանցիկ, լվացվող, ախտահանվող չեն),

առաստաղների ոչ բավարար պաշտպանություն բորբոսից ու կեղտից,

անձնակազմի համար հանդերձարանի բացակայություն,

սննդի հետ շփման տեխնոլոգիական սարքավորումների ոչ համապատասխանություն։

Տրվել է արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետկանչի և ոչնչացման կամ օգտահանման կարգադրագիր: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031