ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP

Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի արտակարգ նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Դնեպրում Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերության համալիրի դեմ ռուսական նոր հրթիռի կիրառման հետևանքների քննարկման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական ​​աղբյուրներին։

Նիստը տեղի կունենա Բրյուսելում, Կիևի պահանջով, դեսպանների մակարդակով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ի տեսաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան ամերիկյան և բրիտանական հեռահար սպառազինությունների կիրառման, Ռուսաստանի զինված ուժերը միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռներով հարվածել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներից մեկին։

Պենտագոնը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնին նախապես ծանուցել է առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռի արձակման մասին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031