Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:

«Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են, և մենք մեծապես կարևորում ենք մեր տնտեսական համագործակցությունը»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հիմնական հեռանկարային ուղղությունները, մասնավորապես անդրադարձել են ներդրումային հնարավորություններին, արտահանման դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության, արդյունաբերության, դեղագործական արդյունաբերության ոլորտներին։

Նշվում է, որ նախարարը նաև նշել է, որ արտահանման դիվերսիֆիկացման շրջանակներում արդեն իսկ բացվել է էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիա, որը նպաստելու է արտադրանքի և ծառայությունների որակի բարելավմանը և հավելել, որ կհիմնվեն ժամանակակից սարքավորումներով հագեցած ևս 3 տրամաչափարկման լաբորատորիաներ։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930