Պարույր Հովհաննիսյանը Լիոնում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերները

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նոյեմբերի 21-ին Լիոնում մասնակցել է «Օվերնյ-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը և դրա շրջանակներում կազմակերպված քաղաքական կլոր սեղան քննարկումներին, մամուլի ասուլիսին և հարակից այլ միջոցառումների: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Միջոցառման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերներն ու դրանց հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ հարևան երկրների հետ գործընթացներում Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին և Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը:

ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև 2023 թ. մարտին ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում՝ նույն օրը Օվերնյ-Ռոն-Ալպերի շրջանային խորհրդի նստավայրում տեղի է ունեցել Սյունիքի մարզի հինգ համայնքների` Մեղրիի, Քաջարանի, Սիսիանի, Տեղի, Տաթևի և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի հինգ քաղաքների՝ Բրոնի, Սեն Շամոնի, Մոնտելիմարի, Մորնանի, Պյուի ան Վըլեի միջև համագործակցության համաձայնագրերի ստորագրման հանդիսավոր արարողություն: Հաշվի առնելով Գորիս-Վիենն, Կապան-Սենտ Էթիեն քաղաքների ընթացիկ համագործակցությունը՝ քույրացման այս համաձայնագրերով Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանն այսուհետ համագործակցություն կիրականացնի Սյունիքի մարզի բոլոր յոթ համայնքների հետ:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930