Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար

Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար։ Այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար»,– գրել է Փաշինյանը։

Նոյեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել Վահե Ղազարյանը։ Նրա հրաժարականը հաջորդել էր Կառավարության նոյեմբերի 15–ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դժգոհությանը իրավապահ և դատական համակարգերի աշխատանքից։ Նոյեմբերի 18–ին հրաժարական տվեցին նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։ 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031