Հովիկ Աղազարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանր եղջերավորների գործով որպես վկա երեկ երեկոյան հրավիրել է Հակակոռուպցիոն կոմիտե: Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատեց պատգամավորը՝ նշելով նաև, որ տեղի է ունեցել առերեսում:

Նախաքննությանը հղում անելով՝ պատգամավորն այլ մանրամասներ չհայտնեց:

Հովիկ Աղազարյանն առնչվում է եղջերավորների արտահանման գործին: Աղազարյանը մանրամասնել էր, որ կասկածներ կան, թե ինքը մանր եղջերավորների բիզնեսում հովանավորչություն է արել։

Նրա պատմելով՝ այս գործը բացվել է մեկ այլ գործ քննելու ժամանակ։ Քննության ընթացքում, երբ վերծանվել են հեռախոսազրույցները, խոսակցություն են լսել, որ մեկը դիմել է Հովիկ Աղազարյանին, որ նա միջնորդի Էմիրաթներ արտահանվող ոչխարներին 21 օր չպահեն կարանտինային կետում։ Այլ ստուգումները տեղում անեն։ Բյուրոկրատական քաշքշուկից ազատեն, քանի որ այդպիսով քաշի կորուստ է լինում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930