Որ խմբերն արտոնություններ կստանան միասնական տոմսային համակարգին անցնելիս. Սուրեն Գրիգորյանը մանրամասնել է

Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում է հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը: Հարցը նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ դեռ գարնանը հայտարարվել էր՝ մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումն արտոնությունների փաթեթ է ներկայացվելու։

Արտոնությունները վերաբերում են ամսական, եռամսյակային, տարեկան և 10 ուղևորություններով տոմսային փաթեթներին, ուղղված են փոփոխվող սակագնի պայմաններում այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն ունեն կամ ունեն համապատասխան վաստակ Հայաստանի առաջ։

«Նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտի ծառայությունը անվճար մատուցվի, դպրոցականների՝ 8-18 կամ 17 տարեկանների համար 20% մատչելի, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, 63 տարեկանը լրացած թոշակառուներին՝ 30%, ուսանողներին՝ անկախ հաշվառման վայրից, 15%, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց 1-ին կամ 2-րդ խմբի կամ, նոր դասակարգմամբ, խոր կամ ծանր՝ անվճար, պետական խնամքի կենտրոններում՝ ծերանոցներում կամ մանկատներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուներին, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից, «Փարոսի» շահառու են՝ 20%, նախկին ԽՍՀՄ հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և փառքի 3 աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց՝ անվճար, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների ծնողներին՝ 4 և ավելի երեխաներ ունեցողներին, նույնպես անվճար»,- ասաց նա։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե մինչև հունվարի 1-ը տեխնիկապես այս համակարգերը պատրաստ չլինեն, խոցելի խմբերը վճարելո՞ւ են մյուսների պես, Սուրեն Գրիգորյանը նշեց՝ այս պահին նախադրյալներ չկան մտածելու, որ համակարգերը չեն գործի նախանշված ժամկետին:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031