Կարևորում եմ Հայաստանի և Մոնակոյի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնումը․ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի Իշխանապետության պետնախարար Դիդիե Գիյոմին Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Պարոն պետնախարար,

Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու լավագույն բարեմաղթանքներս Մոնակոյի Իշխանապետության Ազգային տոնի կապակցությամբ։

Կարևորում եմ Հայաստանի և Մոնակոյի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Բարձր եմ գնահատում միջազգային կազմակերպությունների շրջանակում մեր երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը։

Օգտվելով առիթից՝ կցանկանայի հրավիրել Ձեզ Հայաստան Ձեզ հարմար ժամկետներում։

Վերստին շնորհավորելով Մոնակոյի ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ ու բարօրություն»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031