ՔՊ խմբակցության պատգամավորն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին

Ուրբաթ օրը կառավարության նիստում վարչապետը դատաիրավական համակարգի, հանցավորության վիճակի, ընդհանրապես Հայաստանում իրավակարգի վերաբերյալ հայտել է իր դիտարկումներն ու դժգոհությունները, հայտարարել էր՝ որոշումներ է կայացնելու։ Եվ որոշումները կայացրել է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջոյանը։

Նրա խոսքով՝ որևէ բան անակնկալ չէ։

«Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ, չափազանց կարևորում ենք, որ արդարության պահանջը էմոցիոալ պահանջից վերաձևակերպվի և դառնա ինստիտուցիոնալ իրողություն։ Այս առումով կան արված գործեր, բայց նաև կան բացթողումներ, չարված գործեր, վարչապետը հստակ խոսեց այդ մասին։ Սա էլ այդ պրոցեսի տրամաբանական շաչունակությունն է․ Սրան պետք է նայել համակարգային և կադրային տեսանկյունից, ոչ թե ներքաղաքական, նախընտրական։ Չկա նման բան»,- նշեց Կոնջորյանը։

Ինչ վերաբերում է մամուլում տարածված լուերին, որ ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը մանդատները վայր կդնեն, պատգամավորն ասաց. «Դուք գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կարգապահական վարույթ կա հարուցված, որը դեռ ծագել էր խորհրդարանական լսումներից հետո։ Այդ վարույթը պետք է քննարկվի»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ նշեց․ «Քննարկման արդյունքում հետևանքների և որոշումների մասին պատշաճ ձևով կծանուցենք»։

Հարցին՝ դժգոհություններ կան նաև Նիկոլ Փաշինյանից, հնարավո՞ր է այդ դժգոհություններն այնքան գեներացվեն, որ ինքն էլ հրաժարական տա, Հայկ Կոնջոյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ընտրված վարչապետն է, Փաշինյանին ու կառավարող ուժին ընտրել է Հայաստանի ժողովուրդը 2021 թվականի խորրդարանական ընտրությունների ժամանակ, առաջիկա խորհրդրանական հերթական ընտրությունների ժամանակ Հայաստանի ժողովուրդը կտա իր գնահատականը բոլոր քաղաքական ուժերին, նաև մեզ, մենք էլ խոստացել ենք Հայաստանում արդարադատություն հաստատել, այդ ճանապարհը որքան էլ դժվար, բայց, մեր համոզմամբ, հնարավոր է, հասանելի է, ամեն ինչ անենք այդ ճանապարհին հաջողության հասնելու համար»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ բարձաստիճան վեց պաշտոնյաներ հրաժարական են ներկայացրել։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031