ՀՀ վարչապետը Սուրբ Աթոռում առանձնազրույց է ունեցել Ֆրանցիսկոս Պապի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռում առանձնազրույց է ունեցել Ֆրանցիսկոս Պապի հետ: 

ՀՀ վարչապետի հանդիպման մասին տեղեկությունը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

«Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց ունեցա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ հանդիպումից: 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Վարչապետը տեղեկացրել է, որ Վատիկան իր այցը կարճաժամկետ է, վերադառնալու է նույն օրը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30