Աշակերտները դպրոցն ավարտելիս պետք է բավարար չափով անգլերեն իմանան. Ավինյան

«Հանրակրթության վարչության կողմից Երևանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ ուսումնական տարվան ընդառաջ կայացած խորհդակցության շրջանակում ներկայացվել է անգլերենի խմբակներ կազմերպելու անհրաժեշտությունը, քննարկվել են վերջիններիս գործարկման տարբերակները»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ անդրադառնալով քաղաքապետի համապատասխան հանձնարարականին:

«Արդյունքում ընթացիկ ուսումնական տարում Երևանի ենթակայության տակ գործող դպրոցներից 53-ում ձևավորվել են անգլերենի ուսուցման խմբակներ ինչպես տարրական դասարանի, այնպես էլ հիմնական և ավագ դասարանների՝ ընդհանուր առմամբ 4,000-ից ավելի սովորողների ընդգրկմամբ»,- տեղեկացրել է Խաչատրյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ դա շատ կարևոր հարց է:

«Երևանի քաղաքապետարանը որդեգրել է մի քաղաքականություն, որով երևանյան դպրոցներում մենք ժամանակի ընթացքում ավելացնում ենք անգլերենի խմբակները: Հավատացած ենք՝ անգլերենի իմացությունը դպրոց ավարտող աշակերտների համար առաջնային է»,- ասել է նա:

Ավինյանը տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին Երևանի քաղաքապետարանը շարունակաբար Երևանի բոլոր դպրոցներում շարունակելու է ավելացնել անգլերենի խմբակները.

«Ես կարծում եմ, որ մեր աշակերտները Երևանում դպրոց ավարտելիս պետք է հստակ բավարար մակարդակով անգլերենի իմացություն ունենան: Դրանով մենք ստեղծում ենք ավելի շատ հնարավորություններ քան ավելի շատ այլ կարևոր բայց ավելի ածանցյալ ծրագրերով»:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30