Հայաստանի հավաքականը հաղթանակով ավարտեց Ազգերի լիգայի խմբային փուլը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 6-րդ մրցափուլում Հայաստանի ընտրանին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում հանդիպեց Լատվիայի հավաքականի հետ։

Հանդիպման առաջին խաղակեսից հետո լուսատախտակին հաշիվն անփոփոխ է՝ր 0-0։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բացում է հանդիպման հաշիվը՝ խփելով մրցաշարում իր 2-րդ գոլը։

70-րդ րոպեին Ուդրիկիսը հավասարեցրեց հանդիպման հաշիվը, սակայն 4 րոպե անց արդեն Միրանյանը վերականգնեց մեկ գնդակի առավելությունը` իր առաջին գոլը խփելով հավաքականի կազմում։

Հայաստանի հավաքականը հաղթեց 2-1 հաշվով և 7 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը 4-րդ խմբում՝ վաստակելով B լիգա դուրս գալու համար անցումային հանդիպումներին մասնակցելու իրավունք։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930