Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (տեսանյութ)

Հայաստանում բազկամարտի հիմնադիր, վաստակավոր մարզիչ Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը դարձել է այս մարզաձևի այցեքարտը:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ արդեն երկու տասնամյակ անցկացվող բազկամարտի ստուգատեսն այս տարի ևս համախմբել է հարյուրավոր մարզիկների՝ բացահայտելու ուժեղագույններին:

Այս հարթակում են բազմաթիվ տիտղոսակիր բազկամարտիկներ, այդ թվում՝ աշխարհի ու եվրոպայի չեմպիոներ:

«Աշոտ Սարգսյանը եղել է Պարոն Ծառուկյանի անձնական մարզիչը, և թերևս սերը սպորտի նկատմամբ ձևավորվել է հենց այդ տարիներին:

Գագիկ Ծառուկյանի հարգանքը և սերն իր մարզչի նկատմամբ արտացոլվում է լավագույնս հենց այս ավանդական մրցաշարի կազմակերպմամբ»,- ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930