Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լատվիա

Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կմրցի Լատվիայի ընտրանու հետ:

Ինչպես հայտնել են ՀՖՖ-ից, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում նոյեմբերի 16-ին՝ ժամը 19:30-ին (Երևանի ժամանակով):

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով) «Սկոնտո» մարզադաշտում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031