Կա՛ պետություն՝ կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա՝ չենք լինի. Փաշինյան

«Մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է»:

Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կամ մեր ենթագիտակցությունն է ապապետական: Երբեմն այն, ինչ ասում ենք, այն, ինչ պնդում ենք, ինչին հավատում ենք, երբեմն կամ հաճախ, կամ գրեթե միշտ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի կնիքը. խոսքը բոլորիս մասին է: Սա ասում եմ նաև, որովհետև մեր ինքնաճանաչման համար սա առանցքային գործոն է, իսկ ինքնաճանաչումը առանցքային գործոն է մեր կենսական օրակարգը ճանաչելու համար, իսկ կենսական օրակարգը ճանաչելը կարևոր է զարգացումն ու առաջընթացը ապահովելու՝ պետության հարատևությունը երաշխավորելու համար:

Իսկ ինչո՞ւ է կարևոր պետության հարատևությունը, որովհետև միայն պետությունն է մեր ազգային ինքնության զարգացման ու պահպանման գրավականը, ու այդպես եղել է միշտ, և մենք նույնիսկ սա մինչև վերջ և ամբողջական չենք գիտակցել: Կա՛ պետություն՝ մենք կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա՛ պետություն՝ մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ»,- ասաց վարչապետը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031