Բանակի առջև դրված միակ խնդիրն է պաշտպանել Հայաստանի 29 հազար 743 քառ. կմ սուվերեն տարածքը. նախարար

Հայաստանն իր սուվերեն տարածքից շուրջ 200 քառ. կմ օկուպացված տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր չի դրել, Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով:

Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում:  

«Բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության  29 հազար 743 քառ. կմ սուվերեն տարածքը: Եվ սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ: Սա պարտավոր ենք սրբորեն կատարել»,-ասաց նա:  

Ինչ վերաբերում է Հայաստանի շուրջ 200 քառ. կմ տարածքների խնդրին, որոնք օկուպացված են  Ադրբեջանի կողմից, նախարարն ասաց․  «Ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,- ասաց Պապիկյանը: 

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930