Skip to main content

Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից. Բայրամով

«Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից»:

Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հավելելով, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական կետերը համաձայնեցված են, բայց դեռևս կան կարևոր կետեր, որոնք պետք է համաձայնեցվեն։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանում անցկացվող COP29 կլիմայական համաժողովի ներառականությունն ապահովելու համար Ադրբեջանը հրավեր է ուղարկել Հայաստանին

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանից մի քանի ներկայացուցիչներ գրանցվել էին համաժողովին մասնակցելու համար, նրանք չեն եկել։ Մենք կարծում ենք, որ սա նրանց համար բաց թողնված հնարավորություն է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930