Թիկնիզյանը նշել է, թե արդյոք պատրաստ է ստանձնել ընտրանու առաջնորդի դերը Մխիթարյանից հետո

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը РБ Спорт-ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրաստ է ստանձնել Հայաստանի հավաքականի առաջնորդի դերը «Ինտերի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի հեռանալուց հետո:

«Յուրաքանչյուրն էլ պետք է խաղադաշտում առաջնորդ լինի։ Մենք դրան ենք ձգտում։ Թիմում ինչ-որ կուռքի ստեղծել պետք չէ։ Յուրաքանչյուրը պետք է պահանջի ինքն իրենից և պատասխանատու լինի իր դիրքի համար։Մենք գտնվում ենք դրա ձևավորման ճանապարհին։

Թիմը, իրոք, երիտասարդ է, այն կազմավորվում է, սերնդափոխություն է տեղի ունենում: Անցած տարի մենք շատ վառ հանդես եկանք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Այժմ արդյունքները մի փոքր ավելի վատ են, բայց մենք թափ ենք հավաքում, և եթե Աստված տա, խաղը միայն կլավանա»,- նշել է Թիկնիզյանը։

Մխիթարյանն ավարտել է միջազգային կարիերան 2021 թվականին: 35-ամյա ֆուտբոլիստն ազգային հավաքականի կազմում խփել է 32 գոլ 95 խաղում:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031