Կայացել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Սթեներգարդի հետ

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Շվեդիայի Թագավորություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Կայացել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Սթեներգարդի հետ, որի ընթացքում քննարկվել է օրակարգային հարցերի լայն շրջանակ։

Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 11-12-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում:

Ծրագրված են երկկողմ հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930