Նոյեմբերի 7-20-ը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում անցկացվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
3 խաղափուլից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը ունի 3 միավոր, Արամ Հահոբյանը՝ 2.5 միավոր:
Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը, Էրիկ Գասպարյանը և Դավիթ Գևորգյանը ունեն 2 միավոր:
Առաջնությանը մասնակցում են 42 երկրների 395 շախմատիստներ: Հայաստանի թիմում ընդգրկված են 20 շախմատիստներ՝ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Բենիկ Ագասարովը, Էրիկ Գասպարյանը, Վաչե Հովակիմյանը, Հայկ Երիցյանը, ինչպես նաև Դավիթ Գևորգյանը, Վահան Նալբանդյանը, Մանվել Առաքելյանը, Համլետ Անտոնյանը, Հայկ Մաղաքյանը, Գագիկ Խաչատրյանը, Կիտի Նադանյանը: