Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը հրաժարականի դիմում է գրել ու հրաժեշտ տվել աշխատակազմին

ՔՊ-ական աղբյուրը մեզ պատմեց, որ այսօր Աջափնյակի վարչական ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժեշտ է տվել իր անձնակազմին ու հեռացել։ Դեռեւս պարզ չէ՝ ինչ-որ նոր պաշտոն են առաջարկել նրան, թե ոչ։ Կամսար Բաբինյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմն է, անկուսակցական։ Այս մասին գրում է Հրապարակը։

Բաբինյանից այդուհանդերձ գոհ են եւ՛ թաղապետարանի աշխատակիցները, եւ՛ վարչական շրջանի որոշ բնակիչներ։ Կամսար Բաբինյանի հետ կապ հաստատել չկարողացանք։ Նրա մամուլի խոսնակ Գոհարից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է հրաժարականի դիմում գրել, խոսնակը ասաց՝ սպասենք, երկուշաբթի օրը Երեւանի գործակարգավարական նիստին ամեն ինչ կհայտարարվի։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031