Մակրոնն աջակցություն է հայտնել Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է Հարավային Կովկասում կայունության խթանման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար ու տևական խաղաղության հաստատման կարևորությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո նշել է, որ խաղաղությունը հասանելի է և հնարավոր կլինի իրականացնել երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու միջոցով։

«Մեր ընդհանուր շահերից է բխում նպաստել Հարավային Կովկասի կայունությանը։ Ֆրանսիան լիովին աջակցում է Ձեր ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները դյուրացնելու նպատակով»,- ասել է Մակրոնը։

Նա նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասի կայունությունը կարևոր է ԵՄ-Կենտրոնական Ասիա հարաբերությունների զարգացման համար։

«Ֆրանսիան լիովին աջակցում է նախաձեռնություններին՝ ուղղված ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության խթանմանը՝ ԵՄ ռազմավարության, Անդրկովկասյան միջանցքի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի միջոցով: Մեկը չպետք է տեղի ունենա առանց մյուսի»,- եզրափակել է Մակրոնը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930