Նպատակահարմար չենք համարում նշել անուններ՝ գործընթացին չխանգարելու համար. ՀՖՖ-ից արձագանքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցություններն ազգային ընտրանու գլխավոր մարզչի թեկնածուների հետ, գրում է Արմենպրեսը:

«Կա մարզիչների բավականին լայն ցանկ, որոնց հետ ՀՖՖ-ն վարել և վարում է բանակցություններ: Այս պահին նպատակահարմար չենք համարում նշել անուններ՝ գործընթացին չխանգարելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը:

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հեռացրել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին, ով այդ պաշտոնին էր 2023 թվականի հունվարից:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930