Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում գրանցած տպավորիչ հաղթանակի առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու առթիվ։

Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր տպավորիչ հաղթանակի և Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առթիվ։  Պարոն ընտրված նախագահ, անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ կառուցելու Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ ռազմավարական հարաբերությունները՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա», — նշված է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում։ 

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031