Skip to main content

Եթե հասանելիություն ունենանք, ապա 500 հազարից ավել ստորագրություն կհավաքենք տրանսպորտի թանկացման դեմ. Մարության

Եթե մենք կարողանանք հասանելիություն ստանանք բոլոր մարդկանց մոտ, մենք 500 հազարից ավել ստորագրություն կհավաքենք տրանսպորտի թանկացման դեմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հյուսիսային պողոտայում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Որովհետև ում հարցնում ես՝ բոլորը դեմ են այս թանկացմանը: Այստեղ հարցը միայն այն է, թե ինչքանով մենք կկարողանանք հասնել մարդկանց, ինչքան կհասցնենք դա անել: Մենք ակնկալում են տասնյակ հազարներ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանությունները կասեն, որ այդ տասնյակ հազարները Երեւանի բնակչության, ասենք, 5-10 տոկոսն է, Մարությանն ասաց. «Չի կարող դա լինել պատասխանը, որովհետեւ իրենք 70 հազար ձայն են ստացել: Եթե թիվը դրան մոտ լինի, իրենք չեն կարող այդպիսի բան ասել: Որովհետև մենք էլ կասենք՝ դուք էլ գնացեք իշխանությունից, որովհետև ձեզ Երևանի բնակիչների 9 % է ընտրել: Իրենք եկել են իշխանության շատ տարօրինակ գործարքի միջոցով՝ «Հանրային ձայնի» հետ: «Հանրային ձայնը» վերջին պահին տվեց իր քվեները, որպեսզի Ավինյանը դառնա քաղաքապետ»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930