Գերիներին չվերադարձնելու դեպքում Ալեն Սիմոնյանը COP29-ին մասնակցությունը ճիշտ չի համարում

Գերիներին չվերադարձնելու դեպքում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը COP29-ին մասնակցությունը ճիշտ չի համարում։

«Ես չեմ կարծում, որ նման քննարկման պարագայում, երբ կա հնարավորություն գերի վերադարձնելու, մենք պետք է հապաղենք և չգնանք նման քայլի, բայց կապրենք, կտեսնենք», — խորհրդարանում լրագրողներին ասաց նա՝ ի պատասխան հարցին, թե գերիների վերադարձը կնպաստի՞, որ Հայաստանն ընդունի COP29-ի հրավերը։

Իսկ հարցին, թե գերիներին չվերադարձնելու դեպքում մասնակցության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, ԱԺ նախագահը պատասխանեց. — «Չեմ կարծում՝ ճիշտ է»։

COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ, խորհրդարանում բյուջեի քննարկման շրջանակում օրերս հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

COP29 գագաթնաժողովը նոյեմբերի 11-22-ը կկայանա Բաքվում, որին Ադրբեջանը հրավիրել է նաև Հայաստանին:

Մամուլը գրում է, որ արտգործնախարարը հնարավոր է՝ Բաքու մեկնի պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031