Փոքր քայլերով շարժվում ենք դեպի դրական արդյունք․ Սիմոնյանը՝ Ադրբեջանի և ՀՀ-ի հարաբերությունների մասին

Արդյո՞ք ճանապարհների ապաշրջափակման թեմայով Բաքվի հետ քննարկումները տեղի կունենան երկու երկրների փոխվարչապետերի քննարկման ձևաչափով։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ամեն ինչ էլ հնարավոր է։ Մենք փոքր քայլերով երկկողմ շարժվում ենք դեպի դրական արդյունք և յուրաքանչյուր բան հնարավոր է»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այն ինֆորմացիան, որը առկա է դաշտում, դրան 90 տոկոսով տիրապետում է նաև հայկական լրատվական դաշտը։ Ադրբեջանի հետ բանակցություններում պետք չէ շատ ինֆորմացիա ակնկալել։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930