Փորձելու ենք բլոգերների հարկման համակարգ առաջարկել. Բադասյան

Դրական մթնոլորտում է անցել բլոգերների հետ հանդիպումը․ մեր պլանների մասին խոսեցինք:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Խոսեցինք հարկ վճարելու կարևորության մասին: Ինֆլյուենսերները բարձրացրին իրենց գործունեության առանձնահատկությունները, թե իրենք ինչով են զբաղվում, ինչ նպատակ ունեն, դրա որ հատվածն է ձեռնարկատիրական նպատակ, որ հատվածն է առավել ձեռնարկատիրականի հետ կապ չունեցող: Մենք լսեցինք, արձանագրեցինք իրենց մտահոգությունները և փուլ-փուլ փորձելու ենք լուծել և իրենց համար հարմարավետ հարկման համակարգ առաջարկել»,- ասաց նա:

Պետական եկամուտների կոմիտեի և ԱԺ մի խումբ պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ինֆլյուենսերների մասնակցությամբ՝ քննարկելու սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031