Skip to main content

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայում տեղի ունեցած փլուզման կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայում տեղի ունեցած փլուզման կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզումից: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Ողբերգության պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում:

Վերջին տվյալներով`Նովի Սադի կայարանի տանիքի փլուզման հետևանքով 14 մարդ է մահացել, 30-ը`վնասվածքներ ստացել։

Սերբիայի կառավարությունը նոյեմբերի 2-ը սգո օր է հայտարարել։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930