Մեսսին պատասխանել է կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալու հարցին

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի պատրաստվում մարզիչ դառնալ կարիերան ավարտելուց հետո։

37-ամյա արգենտինացու պայմանագրի ժամկետն «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև գալիք տարվա վերջ։

«Ինձ չեմ պատկերացնում մարզչի դերում։ Ներկա պահին գաղափար չունեմ, թե ինչ եմ անելու ապագայում։

Գնահատում եմ իմ առօրյա փորձն ավելի շատ, քան նախկինում էր, այդ պատճառով հիմա կենտրոնացված եմ խաղերի, մարզումների և դրանցից ստացած հաճույքի վրա։

Ֆուտբոլում ամեն ինչ կարող է լինել։ Ժամանակ դեռ շատ կա։ Ապրում եմ օրով և չեմ ցանկանում շատ հեռուն նայել»,- Մեսսիի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031