«Ոչ, բացարձակապես: Մեզ համար ևս անակնկալ է եղել գործընթացը, բայց մենք հենց դրա համար ենք կուսակցաշինությանը շատ մեծ ուշադրություն դարձնում»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով հարցին, թե Գյումրիում քաղաքական վենդետա կա՞ր:
«Մենք տարածքային կառույց ունենք, թիմ ունենք, մենք պատրաստ ենք նաև ընտրությունների, որովհետև, ըստ էության, հենց այդ տարածքային կառույցի խորհուրդը մեր նախընտրական ցուցակի մեծ մասը պետք է լինի: Հետևաբար այդ առումով, որպես պրոցես, անակնկալ էր, բայց, բնականաբար, Գյումրին հանրապետության 2-րդ քաղաքն է, և պրոցեսները, որ ուղղությամբ էլ գնան, մենք պատրաստ ենք դրան»,- ասաց Պապոյանը:
Հիշեցնենք, որ Գյումրին կառավարող «Բալասանյան» դաշինքը մանդատները վայր դնելու արձանագրություն է ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Փաստացի, հանրապետության երկրորդ քաղաքն այս պահին քաղաքապետ չունի: