Արցախցի Էրիկ Առստամյանը պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին և ապահովեց մեդալ բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում

Հայաստանը ներկայացնող մարզիկները ևս 2 մեդալ են ապահովել Բուդվայում ընթացող երիտասարդների Աշխարհի առաջնությունում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդրացիայի մամուլի ծառայությունը։

1/8 եզրափակիչում թուրք մրցակցին հաղթելուց հետո, 1/4 եզրափակիչում արցախցի Էրիկ Առստամյանը պարտության մատնեց արդեն ադրբեջանցի մրցակցին։ Առաջին ռաունդում մրցավարները առավելությունը տվել էին ադրբեջանցի Նասիբովին, բայց 2-րդ ու 3-րդ ռաունդներում հայ մարզիկն ադրբեջանցուն ստիպեց ռինգը լքել պարտված։

Կամային հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, ով համառության շնորհիվ հաղթանակը պոկեց ալբանացի Ադամ Մակայից։

Մեր երկու բռնցքամարտիկներն էլ կիսաեզրափակիչում են և ապահովել են առնվազն բրոնզե մեդալ։ Ավելի վաղ բրոնզ էր ապահովել նաև 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031