OpenAI ընկերությունը մինչև դեկտեմբեր կներկայացնի ChatGPT արհեստական բանականության մոդելի «իրավահաջորդին»՝ Orion-ը, գրում է The Verge-ը:
Ի տարբերություն OpenAI-ի վերջին երկու մոդելների՝ GPT-4o-ի և o1-ի, Orion-ը ի սկզբանե լայնորեն չի տարածվի ChatGPT հարթակի միջոցով: Նախ մոդելը կփորձարկվի OpenAI-ի հետ սերտ համագործակցող ընկերությունների կողմից, ինչպիսին է Microsoft-ը:
Թեև OpenAI-ի նոր արհեստական բանականության մոդելը դիտարկվում է որպես GPT-4-ի հնարավոր «իրավահաջորդ», դեռևս պարզ չէ, թե արդյոք այն կկոչվի GPT-5:
Ինչպես գրում է հրատարակությունը, ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը փորձարկել է մոդելը, նշել է, որ Orion-ը 100 անգամ ավելի հզոր կլինի, քան նախորդ մոդելը՝ GPT-4-ը։