Փաշինյանի և Ալիևի զրույցը չի խանգարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքը. Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ չի խանգարել միջոցառման ընթացքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որը նաև հավելել է, թե միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար։

Հիշեցնենք, որ տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Փաշինյանն ու Ալիևը ակտիվորեն ինչ-որ բան քննարկում գագաթնաժողովի ընթացքում, նրանց միանում են նաև երկու երկրների ԱԳ նախարարները։ Նկատենք, որ Փաշինյանն ու Ալիևը միջոցառմանը կողք կողքի են նստած, սակայն նրանց առանձին երկկողմ հանդիպում մինչև այս պահը չի նախատեսվում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031