Ինչպիսին կլինի Իրանի պատասխանը, եթե Իսրայելի հարվածը լուրջ լինի

Իրանում պատրաստվում են Իսրայելի կողմից սահմանափակ պատասխան հարվածին։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Ալի Ջաֆարին, փոխանցում է իրանական SNN հեռուստաալիքը։

«Հավանական է, որ Իսրայելը ոչ արդյունավետ, սահմանափակ և փոքր գրոհ կիրականացնի, որպեսզի դա ներկայացնի որպես իր պատասխան քայլ։ Իրանի արձագանքը կախված է հակառակորդի հարձակման լրջությունից», — նշել է նա։

Գեներալը հավելել է, որ եթե Իսրայելի հարվածը լուրջ լինի, Թեհրանում լուրջ պատասխան կպատրաստեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին The Washington Post պարբերականը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, գրել էր, որ Իսրայելը կարող է առաջիկա օրերին հարձակվել Իրանի վրա, սակայն թիրախների վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930