37-ամյա Մեսսին իր կարիերայի վերաբերյալ հայտարարություն է արել

Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» աստղային հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է իր ապագայի մասին հարցին։

«Տեղափոխությունը «Մայամի» չի նշանակում, որ ես շուտով պետք է ավարտեմ կարիերաս։ Ես կարող եմ խաղալ ևս մի քանի տարի։ Ես շարունակում եմ դեռ հաղթանակների քաղց զգալ այս տարիքում: Ընտանիքս ինձ շատ է աջակցում, ուստի ինձ չեն կարող կանգնեցնել»,- 37-ամյա արգենտինացու խոսքերն է փոխանցում Marca-ն։

Հիշեցնենք, որ Մեսսին պաշտպանում է Մայամին ներկայացնող ակումբի գույները 2023 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա արգենտինացին ամերիկյան ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուր՝ armsport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930