Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» ձևաչափով հանդիպմանը

Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի երրորդ հանդիպմանը։

«Վրաստանը վաղուց հայտարարել է՝ այս ֆորմոտով չի աշխատում», — ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Տարածաշրջանային այս ձևաչափով հերթական հանդիպմանն իր մասնակցությունը Երևանն արդե հաստատել է․ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը նույնպես հաստատվել է։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Վրաստանը մինչ այս չի մասնակցել հանդիպումներից և ոչ մեկին՝ պատճառաբելով Ռուսաստանի հետ հակասությունները։

Այս հարթակի առաջին նիստը 2021-ին անցկացվեց՝ Մոսկվայում փոխարտգործնախարները հանդիպեցին, անցած տարի Թեհրանում կայացած նիստն արդեն նախարարների մակարդակով էր։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930