Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Իրանում գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե իրականացվեն Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակման ծրագրերը կամ սպառնալիքները, դա շատ լուրջ սադրանք կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը՝ պատասխանելով Իրանին իսրայելական հարվածի հնարավորության մասին հարցին։

«ՄԱԳԱՏԷ-ն բավականին խստորեն վերահսկում է Իրանի միջուկային ծրագիրը, և որևէ նշան չի տեսնում, որ Իրանը սկսել է այդ միջուկային ծրագիրը տեղափոխել ռազմական ուղի: ՄԱԳԱՏԷ-ն պարբերաբար զեկույցներ է ներկայացնում Կառավարիչների խորհրդին, մենք ելնում ենք այդ մասնագիտական գնահատականներից»,- նշել է Լավրովը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930