Միջազգային իրադարձությունների վերաբերյալ Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները շատ մոտ են․ Պուտինը՝ Փեզեշքիանին

Մոսկվան ու Թեհրանն ակտիվորեն աշխատում են միասին միջազգային հարթակում, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ իր առաջին հանդիպմանն, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Պուտինը նշել է, որ միջազգային իրադարձությունների վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները շատ մոտ են։

Հանդիպումից առաջ Կրեմլից հայտնել են՝ քննարկելու են ինչպես երկկողմ, այնպես էլ Մերձավոր Արևելքում իրավիճակը։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պուտինն Աշխաբադում է «Ժամանակների և քաղաքակրթությունների հարաբերությունները՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագրով համաժողովի շրջանակներում։

Սեպտեմբերի կեսերին Ռուսաստանում Իրանի դեսպանը տեղեկացրել էր, որ Փեզեշքիանը կմասնակցի BRICS խմբի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի Կազան քաղաքում հոկտեմբերի 22-ից 24-ը։ Այդ գագաթնաժողովի շրջանակներում է՛լ Փեզեշքիանն ու Պուտինը նորից կհանդիպեն։ Նշվել է նաև, որ Իրանն ու Ռուսաստանը պատրաստվում են ստորագրել համապարփակ համագործակցության համաձայնագիր։ Համաձայնագրի տեքստն արդեն պատրաստ է, թեև բովանդակության մասին չի հաղորդվում։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930