Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ, որտեղ հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և հարձակվող Արթուր Սերոբյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Տորսհավնի «Տորսվյոլուր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:30-ին (Երևանի ժամանակով):

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով) «Տորսվյոլուր» մարզադաշտում:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031