X-Group ընկերության մարկետինգի ղեկավար Սեդա Հովսեփյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ընկերությունը խոստանում է կես միլիոն դրամ պարգևավճար այն քաղաքացուն, որը կտրամադրի կադրեր հրդեհի բռնկման սկզբնական ժամանակահատվածից:
«Հարգելի՛ քաղաքացիներ, բոլորդ տեղյակ եք և վստահ ենք, սրտագին ցավում եք Իսակով պողոտայում՝ Դոմուս խանութ սրահում բռնկված հրդեհից,
Իքս գրուպ ընկերությունը, ցանկանալով տեղեկանալ հրդեհի իրական պատճառների մասին, հայցում է Ձեր օգնությունը և խոստանում 500.000 դրամի չափ պարգևավճար այն քաղաքացուն, ով կուղարկի տեսահոլովակ, որտեղ երևում են հրդեհի բռնկման սկզբնական կադրերը շինության ետնամասից (պահեստային հատվածից)՝ ամենավաղ ժամանակահատվածում ֆիքսած։
Ֆոտո-վիդեոները և նկարահանման ժամը կարող եք ուղարկել ինչպես անձնական նամակով, այնպես էլ կարող եք տեղադրել մեկնաբանությունում»,-գրել է Հովսեփյանը: