Եթե հաղթի Հարիսը, դա կլինի ԱՄՆ-ի վերջը. Մասկ

Իլոն Մասկը կարծում է, որ կլինի Միացյալ Նահանգների վերջը, եթե նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթի Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը:

«Դա կլինի Ամերիկայի վերջը»,-գրել է նա X-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս կերպ միլիարդատերը մեկնաբանել է հրապարակումը, որում ասվում էր, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում ԱՄՆ-ը կվերածվի «միակուսակցական սոցիալիստական պետության»:

Հիշենենք, որ ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները կարող են վերջինը լինել ԱՄՆ-ի համար, եթե հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պարտվի:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930